«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում խփած գոլերի քանակով հավասարվել է Դիդյե Դրոգբային։
«Վիլյառեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մանեն գոլի հեղինակ է դարձել 55-րդ րոպեին։
Այդ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ անգլիական թիմի։
Սենեգալցու համար այս գնդակը 14-րդն էր մրցաշարի փլեյ-օֆֆում, նա այս ցուցանիշով կրկնեց Դրոգբայի ռեկորդը աֆրիկացի խաղացողների շրջանում։