Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ցանկանում է մարզիչ դառնալ։ Այս մասին պատմել է նրա կինը՝ Մարտինա Մաչիարին։
«Չեմ կասկածում, որ նա կմնա ֆուտբոլի աշխարհում։ Սա նրա կյանքն է։ Նա սիրում է ֆուտբոլի դաշտը և ցանկանում է մարզիչ դառնալ»,-ֆուտբոլիստի կնոջ խոսքերն է փոխանցում football-italia.net-ը։
34-ամյա ֆուտբոլիստը թուրինյան թիմում է 2010 թվականից: Այս ընթացքում նա երկու տարի անցկացրել է «Միլանում»: