ՊՍԺ-ն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հարձակվող Նեյմարին 90 մլն եվրոյի դիմաց, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբն արդեն բրազիլացուն ներառել է իր տրանսֆերային ցուցակում, բայց նրան չի վաճառի 90 մլն եվրոյից պակաս գումարով: Փարիզեցիները մտադիր են նոր մրցաշրջանից առաջ կազմի վերակառուցում իրականացնել: Ընդ որում, անձամբ Նեյմարը չի ցանկանում հեռանալ թիմից:
Ավելի վաղ Նեյմարն ասել էր, որ մտադիր է դեռ 3 տարի խաղալ ՊՍԺ-ում: