Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
53-րդ րոպեին Պերվիս Էստուպինյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Երկու րոպե անց Սադիո Մանեն կրկնապատկեց մերսիսայդցիների առավելությունը։
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի երեքին Իսպանիայում։