«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը կարող է տեղափոխվել Ա սերիա.
«Միլանը» հետաքրքրված է «քաղաքաբնակների» ֆուտբոլիստով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ռոսոներիները ցանկանում են ամրապնդել աջ կիսապաշտպանի-վինգերի դիրքը։ Ի սկզբանե «Միլանի» գլխավոր տարբերակը Դոմենիկո Բերարդին էր, սակայն ակումբը կարծում էր, որ Սասուոլոյի 30 միլիոն եվրոյի պահանջը չափազանց շատ է այս խաղացողի համար։
Իսկ Մահրեզի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո։ Նշվում է, որ «ռոսոներիներին» մտահոգում է ֆուտբոլիստի աշխատավարձը՝ տարեկան 6 միլիոն եվրո։