«Մանչեսթեր Յունայթեդը» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Sport Witness-ը, մանկունիանցինեը խնդրել են գործակալ Ժորժե Մենդեշին, որպեսզի վերջինս իրականացնի Նունյեսի տրանսֆերը։ Հարկ է նշել, որ Մենդեշը չի հանդիսանում հարձակվողի գործակալը։
Հենց պորտուգալացի գործակալն է կազմակերպել Բրունո Ֆերնանդեշի տեղափոխությունը Մանչեսթեր, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը։
22-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։