Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Մադրիդի «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բարսելոնան» կարող են զրկվել Չեմպիոնների Լիգային մասնակցելու իրավունքից։
Ըստ աղբյուրի՝ նշված երեք ակումբները հանդիսանում են Սուպերլիգայի հիմնադիրները, չնայած այն հանգամանքին, որ նախագիծը մինչ օրս կյանքի չի կոչվել։
Երեք գրանդ ակումբները պետք է վճարեն 15 միլիոն եվրո տուգանք, այլապես կարող են զրկվել ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից։ Ժամանակին այսպիսի պատժամիջոցների տակ էր ինը այլ ակումբ, սակայն հետագայում այդ ակումբները հրաժարվեցին նախագիծը կյանքի կոչելու նախաձեռնությունից։