Ղազախստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Կասպին» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Շախտյորին»։
Կարագանդան ներկայացնող ակումբի կազմում 65-րդ րոպեին փոխարինման մտավ Պետրոս Ավետիսյանը, որը 74-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի։
«Շախտյորը» յոթ խաղից հետո վաստակել է 10 միավոր և մրցաշարային աղյուսակում 14 թիմերի մեջ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Ավետիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է համալրել ղազախական ակումբի շարքերը։ Այս ընթացքում անցկացրած հինգ խաղում Պետրոսը դարձել է մեկ գոլի հեղինակ։