«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը 2021/2022 մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Այս մասին հաղորդում է Goal-ը։ Վիդալն իր գործակալին խնդրել է բանակցել «Ֆլամենգո» տեղափոխության շուրջ:
Չիլիացու պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը, սակայն «ներաձուրիները» դեմ չեն Արտուրոյին այս ամառ այլ թիմ թողնելուն:
2021/2022 մրցաշրջանում Վիդալը խաղադաշտ է դուրս եկել Ա Սերիայի 25 հանդիպումներում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։