«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։
Հանդիպման 93-րդ վայրկյանին բելգիացին բացեց խաղի հաշիվը։
Սա «Սիթիի» ամենաարագ գոլն է այս մրցաշարում: Նախկինում ռեկորդը պատկանում էր պաշտպան Ջոն Սթոունզին, ով գոլի հեղինակ էր դարձել 2017 թվականին «Ֆեյենորդի» դեմ խաղում՝ մրցակցի դարպասը գրավելով 95-րդ վայրկյանին: