Լեհաստանի առաջնության 30-րդ տուրում «Պոգոնը» 3-1 հաշվով հաղթեց «Լեգիային»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկված էր «Պոգոնի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 67-րդ րոպեին։
Տանտերերն առաջին գոլը 26-րդ րոպեին խփեցին Բիչախչյանի իրացրած անկյունային հարվածից հետո։ «Պոգոնը» վաստակեց 62 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Լեգիան» 36 միավորով 10-րդ տեղում է։