«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործերը վերջին շրջանում այնքան էլ հաջող չեն դասավորվում։
Բելգիացին կորցրել է տեղը լոնդոնցիների մեկնարկային կազմում։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Լուկակուն կարող էր տեղափոխվել Ա Սերիա, սակայն այդ տարբերակը ևս ձախողվել է։
Ըստ աղբյուրի՝ «Միլանը» հրաժարվել է ձեռք բերել հարձակվողի տրանսֆերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ռոսոներիները» Լուկակուին դիտարկում են որպես Զլատան Իբրահիմովիչին փոխարինողի։
28-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։