Ա Սերիայի 34-րդ տուրում «Ատալանտան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Վենեցիային»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մարիո Պաշալիչը, Դուվան Սապատան և Լուիս Մուրիելը։ Տանտերերի միակ գոլը խփեց Դոմեն Չրնիգոյը։
Բերգամոյականները վաստակեցին 54 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Վենեցիան» 22 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։