«Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում այս պահին հանդիպում են անցկացնում Լոնդոնում։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2-1 է՝ հօգուտ տանտերերի։ Հանդիպման 34-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ իր 100-րդ գոլը խփելով ԱՊԼ-ում։ Պորտուգալացի հարձակվողը դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով 100 գոլ է խփել և՛ իսպանական Լա Լիգայում, և՛ անգլիական Պրեմիեր լիգայում։