Ֆրանսիացի նախկին պաշտպան Ուիլյամ Գալասն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին․
«Մբապեի դարաշրջանը մոտենում է. այն, ինչ նա անում է այս պահին, անհավանական է: Միայն երկու խաղացողներ են նույնը ցույց տվել, հատկապես այդ տարիքում։ Նա դեռ երիտասարդ է։ Նրա տարիքում նույն ֆուտբոլը ցուցադրել են միայն Մեսսին ու Ռոնալդուն։
Կան Լևանդովսկու և Բենզեմայի նման խաղացողներ։ Բայց նրանք ավելի մեծ են, 33-34 տարեկան են։ Նրանք հիանալի մրցաշրջան են անցկացնում: Կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» կխաղարկվի այս երեք խաղացողների՝ Լևանդովսկու, Բենզեմայի և Մբապեի միջև։
Խնդիր կլինի, եթե Ֆրանսիան նորից հաղթի Աշխարհի առաջնությունում. Մբապե և Բենզեմա․․․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը»․․․»,- Գալասի խոսքերն է մեջբերում Goal-ը։