Չավին խոսել է «Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակի մասին.
«Այստեղ գիտաֆանտաստիկայի տարրեր կան։ Սարսափելի պահեր կան, օրինակ, երբ կազմից բացակայում էին խաղացողները, այն, ինչ կատարվում էր մրցաշարային աղյուսակում նոյեմբերին․․․
Պետք է հասկանալ, որ առանց Մեսսիի դարաշրջանն արդեն եկել է, ուստի պետք է համբերատար լինել։
Հիմա մենք այն կարգավիճակում չենք, որ տիտղոսներ նվաճենք։ Բայց մենք պետք է բարձրանանք աղյուսակում և համարձակ խաղանք։ Պետք է իրատես լինել ու համարձակ լինել»,- մեջբերում է «Բարսելոնայի» մարզչին Marca-ն։