Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ Տավարեշը։
32-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկում է Բուկայո Սական՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Հանդիպման 34-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ իր 100-րդ գոլը խփելով ԱՊԼ-ում։
Երկրորդ խաղակեսում գրանցվեց միայն մեկ գնդակ․ շքեղ գոլի հեղինակ դարձավ Ջական։
Այս խաղից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 6-րդն է։