Իտալացի լրագրող Քսավիե Յակոբելին ասել է, որ Իտալիայում չեմպիոնական մրցավազքը կտրուկ կփոխվի, եթե «Ռոման» կարողանա երեք միավոր վաստակել «Ինտերի» դեմ խաղում:
FCInter1908-ի միջոցով Radio Radio-ի հետ զրույցում Յակոբելին ասել է, որ երկու թիմերն էլ մեծ ոգևորությամբ են խաղալու՝ իրենց լավ մարզավիճակի շնորհիվ, և Ժոզե Մոուրինյուի թիմի արտագնա հաղթանակը շատ բան կփոխի չեմպիոնական մրցավազքում:
«Ինտերը» և «Ռոման» պատրաստ են մեծ ոգևորությամբ ընդունել այս մարտահրավերը: Եթե «Ռոման» հաղթի, շատ բան կփոխվի Սկուդետոյի համար պայքարում:
Մխիթարյանն այս թիմի առանցքային խաղացողն է, և նրա վերադարձը առաջին րոպեներից կարող է շատ կարևոր լինել «Ինտերի» դեմ խաղում»,- ասել Յակոբելին։