«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Էվերթոնի» մասին։ Նա չի ցանկանում, որ լիվերպուլյան թիմը դուրս մնա առաջնությունից:
«Ես սիրում եմ ինտենսիվ ֆուտբոլ, սիրում եմ ֆուտբոլային կանոններով դիմակայություններ դիտել և հավատարիմ եմ դրան:
Ես սիրում եմ մասնակցել ագրեսիվ դերբիների, ուստի չեմ ցանկանում, որ նրանք դուրս մնան առաջնությունից: Մերսիսայդյան դերբին միշտ պետք է լինի հանդիպումների ցանկում»,- մեջբերում է Կլոպին Mirror-ը։
Այս պահի դրությամբ «Էվերթոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։