Դանիայի Սուպերլիգայի հերթական տուրի խաղում «Վեյլեն» 1-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ առաջնության հետնապահ «Սոնդերիյսկեի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը գրանցվեց վերջին րոպեներին․ աչքի ընկավ իսպանացի պաշտպան Ալբենտոսան։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 75-րդ րոպեին։
Այս խաղից «Վեյլեն» վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ 4 միավորով հետ մնալով առաջնությունում տեղը պահպանելու համար գոտուց։ Թիմը պայքարում է Սուպերլիգայում իր տեղը պահպանելու համար և դրա համար անհրաժեշտ է չզբաղեցնել վերջին երկու հորիզոնականները։