Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ անգլիական կամ իտալական ակումբներից մեկի խաղացող։
38-ամյա հարձակվողը «Բոկա Խունիորսից» հեռանալուց հետո ինքնուրույն է պահպանում իր մարզավիճակը:
Goal-ը նշում է, որ Տևեսը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ» կամ վերադառնալ «Վեսթ Հեմ»։ Նաև Տևեսը կարող է պայմանագիր կնքել «Միլանի» կամ «Յուվենտուսի» հետ:
Ընդհանուր առմամբ, 38-ամյա Տևեսն իր կարիերայում անցկացրել է 607 հանդիպում։ Ֆուտբոլիստը դարձել է 237 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: