Ժոզե Մոուրինյուն «Ռոմայի» ղեկավարությանը հասկացրել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը առաջնահերթ խնդիր է առաջիկա շաբաթների ընթացքում։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, մարզիչը հայ ֆուտբոլիստին նշել է որպես իր ապագա ծրագրերի առանցքային օղակը և որոշել է չկորցնել նրան այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մխիթարյանի պայմանագիրը մոտենում է ավարտին։ Մոուրինյուն ցանկանում է, որ հարցը հնարավորինս արագ լուծվի և ակումբի ղեկավարությանը հորդորում է հնարավորինս շուտ ավարտին հասցնել Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ Մանրամասներն՝ այստեղ։