«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ չէր համաձայնի գլխավորել մանկունիանցիների ակումբը, եթե իրեն չտրվեր տրանսֆերների վերահսկողությունը:
«Ես նախապես պահանջներ եմ դնում, թե ինչպես եմ ուզում աշխատել։ Եթե այս պահանջները չկատարվեն, ես չեմ ստանձնի այդ աշխատանքը։
Ես ի վերջո պատասխանատու և հաշվետու եմ արդյունքների համար: Ես չեմ ցանկանում ամեն ինչ մենակ կառավարել, ես համագործակցության կողմնակից եմ, բայց տրանսֆերների վերահսկումն ինձ համար անհրաժեշտ պայման է»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում Trouw-ն։
52-ամյա Էրիկ տեն Հեգն այժմ Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչն է, ով հուլիսին կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» և թիմի հետ կաշխատի մինչև 2025 թվականի ամառ։