«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնել է Ռոմարիոյի (1993), Ռոնալդոյի (1996) և Զլատան Իբրահիմովիչի (2010) ձեռքբերումները, հայտնում է Squawka-ն։
Օբամեյանգը 9-րդ գոլը խփեց Բարսելոնայի կազմում Լա լիգայի առաջին 11 խաղերում և դարձավ ակումբի պատմության չորրորդ խաղացողը, որը հասել է այս նվաճմանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» 1։0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։ Հաղթական գոլը 11-րդ րոպեին խփեց գաբոնցի հարձակվողը։