ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ասել է, որ ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում, երբ նրան հարցրել են ակումբոում իր ապագայի մասին:
«Մենք պետք է ուսումնասիրենք իրավիճակը։ Ես լավ հարաբերություններ ունեմ Ջիջոյի [Դոնարումմայի] հետ։ Բայց ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր հանդիպմանը։ Եթե իրավիճակը մնա նույնը մնա, ինչ այս տարի, ապա շատ դժվար կլինի։
Այն պետք է փոխվի կամ այս կողմ, կամ այն»,- ասել է կոստառիկացի 35-ամյա դարպասապահը Canal+-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում Նավասը փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում: 23-ամյա Դոնարուման մասնակցել է ՊՍԺ-ի 22 խաղի։