Ժերար Պիկեն բողոքել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի ղեկավարին մրցավարների աշխատանքից։
Այս մասին հայտնի է դարձել «Բարսելոնայի» պաշտպանի և RFEF-ի ղեկավար Լուիս Ռուբիալեսի խոսակցությունների նոր ձայնագրություններից, որոնք հրապարակել է El Confidencial-ը։
2019 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա» (2:2) խաղից հետո Ռուբիալեսը զանգահարել է Պիկեին՝ իմանալու, թե ինչ վիճակում է նա։ Ժերարը էմոցիոնալ դժգոհել է մրցավարների աշխատանքից. Այս խոսակցությունը տեղի է ունեցել Կլասիկոյից 4 օր առաջ, որը կայացել է «Կամպ Նոուում» և ավարտվել 0։0 հաշվով։
12-րդ րոպեին կիսապաշտպան Սերխի Բուսկետսը անկյունայինից հետո մրցակցին գցել էր տուգանային հրապարակում, իսկ մրցավար Խավիեր Ալբերոլա Ռոխասը նշանակել էր 11 մետրանոց, որն իրացրել էր Միկել Օյարզաբալը։ Խաղի վերջին րոպեներին Պիկեն 11 մետրանոց էր պահանջել՝ տուգանային հրապարակում նրա մարզաշապիկից քաշելուց հետո, սակայն մրցավարը հրաժարվել էր նշանակել։
El Confidenical-ը տրամադրում է Ռուբիալեսի և Պիկեի զրույցի ձայնագրությունը:
Լուիս Ռուբիալես. Ինչպե՞ս ես:
Ժերար Պիկե. «Շատ վատ, այօր մեզ սպանեցին».
Լուիս Ռուբիալես. Ի՞նչ է պատահել: Արդյո՞ք դա այն պատճառով է, որ նրանք VAR չեն դիտել»:
Ժերար Պիկե. «Դե, նրանք չեն խորհրդակցել VAR-ի հետ, թեև դա շատ ակնհայտ 11 մետրանոց էր: Իսկ VAR-ի համար պատասխանատուներն էլ ոչինչ չասացին։ Պետք է մրցավարին տեղյակ պահեին։
Լուիս Ռուբիալես. «Ես չեմ տեսել պահերը: Անկեղծ ասած, ես դա չտեսա: Ես Սևիլիայում եմ ու… Դե, Սևիլիան էլ հեռուստացույց ունի, բայց ես այդ պահերը չտեսա։
Գիտեմ, որ քեզ հետ վիճելի դրվագ է եղել։ Եթե կասկած կա, մրցավարը չի գնում դիտելու։ Չգիտեմ՝ դա դեպի լավն է տանելու, թե՞ դեպի վատը: Ինչ վերաբերում է մարզաշապիկից քաշելուն, ապա պահը պետք է շատ ակնհայտ լինի։ Թե չէ չեն գնում դիտելու։
Բայց ես հետո կնայեմ։ Եթե սխալվել են… Գիտես, որ մեջտեղում լինելով՝ չեմ ուզում ոչ վնասել, ոչ օգուտ տալ. Հասկանո՞ւմ ես։
Այդ խաղից հետո Ռոխասը գրեթե մեկ տարի չէր դատում «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները։
«Սոսյեդադի» հետ խաղից 4 օր անց կայացավ Կլասիկոն, որն ավարտվեց մրցավարական սկանդալով։ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Ո՛չ մրցավարը, ո՛չ VAR-ը երկու 11 մետրանոց չտեսան Վարանի դրվագում»:
Այդ հանդիպմանն աշխատել է մրցավար Էրնանդես Էրնանդեսը