«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մշրջանցեց Անդրես ԻՆիեստային և բարձրացավ երրորդն հորիզոնական ակումբում անցկացրած խաղերի քանակով:
Լա լիգայի 33-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում իսպանացին հայտնվել էր կատալոնացիների մեկնարկային կազմում։ Սա նրա 675-րդ հանդիպումն էր ակումբի կազմում։
Բուսկետսն առաջ է անցել Անդրես Ինիեստայից և այս ցուցանիշով զիջում է միայն «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավիին (767 խաղ) և Լիոնել Մեսսիին (778):
Բուսկետսն իր նորամուտը «Բլաուգրանայի» առաջին թիմում նշել է 2008 թվականին: