«Ուրարտուն» այս անգամ այցելել էր Անանիա Շիրակացի ճեմարան, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմի ֆուտբոլիստներն Արթուր Միրանյանն ու Սերգեյ Մկրտչյանը ճեմարանի աշակերտների հետ հանդիպում են ունեցել, ապա ներգրավվել են թիմերի ֆուտբոլային հանդիպման մեջ՝ որպես մրցավարներ:
«Ուրարտուից» նշում են՝ ակումբն ավանդույթի համաձայն շարունակական կդարձնի համագործակցությունն ու այցելությունները նման հաստատություններ։