ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» ձախ կիսապաշտպանի է փնտրում, որն ազատ կհարմարվի 4-3-3 խաղային սխամեյին: Նշվում է, որ թուրինցիները հակված են այս դիրքում երիտասարդ ֆուտբոլիստի հրավիրել, բայց եթե փորձառու ֆուտբոլիստի տարբերակն էլ հնարավոր լինի, ապա կդիտարկեն այն:
Հիմա «Յուվենտուսը» հետևում է Դի Մարիայի շուրջ ստեղծված իրավիճակին, որն ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա ՊՍԺ-ից: Չի բացառվում, որ «Յուվենտուսն» ու Դի Մարիան կարող են կարճաժամկետ պայմանագիր կնքել մեկ կամ երկու տարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ն մտադիր է հրաժարվել արգենտինացի բոլոր ֆուտբոլիստներից՝ բացի Լիոնել Մեսսիից: