«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը, որում կատալոնացիները նվազագույն հաշվով հաղթանակ են տարել.
«Առաջին կեսում մենք վերահսկում էինք իրավիճակը, լավ ճնշում էինք գործադրում, բայց հետո մենք թուլացրինք ինտենսիվությունը, իսկ նրանք սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա: Դուք պետք է իմանաք՝ ինչպես տառապել: Ֆուտբոլում դժվար է հաղթելը, բայց մենք հաղթեցինք:
Մադրիդի «Ռեա՞լը». նրանց բախտը բերեց, որ մենք այսքան ուշ զարթնեցինք, որ չկարողացանք պայքարել տիտղոսի համար: Հիմա մենք պետք է մտածենք այլ նպատակների մասին»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում Goal-ը:
32 տուրից հետո «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Կապտանռնագույնները 63 միավոր են վաստակել: Մադրիդի «Ռեալը», իր հերթին, միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ 78 միավորով: