«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա Լիգայում «Սոսյեդադին» 1:0 հաշվով հաղթելուց հետո։
«Այս հանդիպումն ինձ տվեց ամենատհաճ զգացողությունները, ինչպես «Վիլյառեալի» դեմ խաղը (3:1): Մրցակիցը մեզանից ավելի շատ էր գնդակով խաղում, մենք չկարողացանք դուրս գալ սեփական կիսադաշտից։ «Սոսյեդադը» հիանալի թիմ է։
Մենք հոգնած էինք զգում մեզ, բայց հասանք կարևոր հաղթանակի։ Անկեղծ ասած, «Սոսյեդադը» շատ առումներով ավելիին էր արժանի: Երկրորդ խաղակեսում նա արժանի էր ոչ-ոքիի:
Մենք հոգեպես ընկճված ենք, բայց դա նորմալ է: Բայց այն, որ «Բարսելոնան» կարողանում է պայքարել ցանկալի արդյունքի համար, նույնիսկ առանց լավ խաղալու, նորություն է»,- մեջբերում է Չավիին Marca-ն: