Պորտուգալիայի գավաթի 2021/22 խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Պորտուն» հաղթեց «Սպորտինգին»։
Պորտուի Դրագաու մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։ Միակ գոլի հեղինակը 83-րդ րոպեին դարձավ Տոնի Մարտինեսը։ «Պորտուն», որը առաջին խաղում հաղթել էր 2-1 հաշվով, դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կխաղա «Տոնդելայի» հետ։