Իսպանիայում ընթանում է Լա լիգայի 33-րդ տուրի հանդիպումը, որում «Ռեալ Սոսյեդադը» ընդունել է «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբի կիսապաշտպան և ավագ Սերխիո Բուսկետսը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում։
Նրա համար այս խաղը 675-րդն է «Բարսայի» կազմում։ Այս ցուցանիշով իսպանացին մաքուր երրորդ տեղ է դուրս եկել՝ գերազանցելով ակումբի լեգենդ Անդրես Ինյեստայի ցուցանիշը։
Ավելի շատ հանդիպում «Բարսելոնայի» կազմում անցակցրել են միայն Չավին (767) և Լիոնել Մեսսին (778):