Լա Լիգայի 33-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Ատլետիկին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Լուկաս Պերեսը և Ռուբեն Սոբրինոն։ Հյուրերի կազմում աչքի ընկան Ռաուլ Գարսիան, Իկեր Մունիաինը և Միկել Վեսգան, որը 71-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից։
«Կադիսի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը։ Հարոյանի թիմը 31 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ «Ատլետիկը» 48 միավորով 8-րդ տեղում է։