Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 33-րդ տուրի հանդիպումը, որում «Սևիլյան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Լևանտեին»։
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Խոսե Մորալեսը (11 մետրանոց) և Ռոբերտո Սոլդադոն։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Խեսուս Կորոնան (դուբլ) և Ժյուլ Կունդեն։
Խաղային օրվա մեկ այլ խաղում «Ռայո Վալեկանոն» հյուրընկալվելիս ուժեղ է գտնվել «Էսպանյոլից»՝ 1:0։ Սերխի Գվարդիոլան դարձել է գոլի հեղինակ:
Հաղթանակի շնորհիվ «Սևիլյան» բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ (63 միավոր, 33 հանդիպում)՝ շրջանցելով Մադրիդի «Ատլետիկոյին» (61 միավոր) և «Բարսելոնային» (60): «Էսպանյոլը» 12-րդ տեղում է (39), «Ռայո Վալեկանոն»՝ 14-րդ (37), «Լեւանտեն»՝ 19-րդ (25):