«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովել է Էդի Նկետիային. երեկ «զինագործների» երիտասարդ խաղացողը դուբլի հեղինակ է դարձել «Չելսիի» դեմ դերբիում։ Արսենալը 4-2 հաշվով հաղթեց այդ խաղում։
«Նա ավելի շատ խաղաժամանակ ստանալուն էր արժանի: Ես անարդարացի էի Նկետիայի հանդեպ։ Ես արդեն ասել եմ նրան այդ մասին։
Էդին այս ամիսների ընթացքում շատ է աշխատել: Նա մեծ աշխատանք կատարեց: Նա լիովին արժանի է գովասանքի։
Այն, ինչ նա արեց երեկ երեկոյան, քրտնաջան աշխատանքի և համբերության արդյունք է»,- մեջբերում է Արտետային BBC-ն։