Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն մնա ՊՍԺ-ում.
«Ցավոք, Կիլիան Մբապեի՝ «Մարսել» տեղափոխվելու տարբերակը չի էլ դիտարկվում։ Եթե նա պատրաստ լիներ սրան, ապա ես կկռվեի, բայց նա շատ արագ հրաժարվեց իմ առաջարկից։
Պետք է պայքարենք, որպեսզի Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում, քանի որ նա անհավանական խաղացող է»,- Quotidien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը, ով նաև «Մարսելի» երկրպագուն է:
Հաղորդվում է, որ Մակրոնն ու Մբապեն կանոնավոր կապի մեջ են 2018 թվականից: