«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն նոր պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ուրուգվայցու նոր համաձայնագրի ժամկետը լրանալու է 2026 թվականին։ Վերջինիս հրաժարագինը կազմելու է մեկ միլիարդ եվրո։
Ուրուգվայցի պաշտպանը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է հանդիսանում 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։