«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուներին, որոնք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման 7-րդ րոպեին ծափահարություններով աջակցել են պորտուգալացուն։
«Մեկ աշխարհ…Մեկ խաղ…Մեկ ընտանիք. Շնորհակալությո՜ւն, «Էնֆիլդ»: Ես և իմ ընտանիքը երբեք չենք մոռանա հարգանքի և կարեկցանքի այս պահը»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց է թողել «Լիվերպուլի» դեմ հանդիպումը նորածին որդու մահվան պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: