«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում:
Հունվարին` 24-ամյա կիսապաշտպանը անգլիական թիմ է տեղափոխվել «Լիոնից», 42 մլն եվրոյի դիմաց` գումարած բոնուսներ։
Ինչպես հաղորդում է As-ը, մադրիդցիները բրազիլացուն տեսնում են, որպես միջին գծի վերակառուցման համար պոտենցիալ նորեկ:
Արքայական ակումբը հետևում է նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին:
Պրեմիեր լիգայում Գիմարայեշը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։