Պեպ Գվարդիոլան 250-րդ հաղթանակն է տարել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում։
ԱՊԼ-ի 30-րդ տուրի հետաձգված խաղում «քաղաքաբնակները» հաղթել են «Բրայթոնին» 3:0 հաշվով:
Այս ցուցանիշին հասնելու համար իսպանացուն անհրաժեշտ էր բոլոր մրցաշարերում անցկացնել 344 խաղ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Անգլիայի բարձրագույն լիգայի ակումբների հետ աշխատող մարզիչների համար:
Ժոզե Մոուրինյոն, որը գլխավորել է «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», 396 խաղում է տարել 250-րդ հաղթանակը։ Քենի Դալգլիշը` («Լիվերպուլ, «Բլեքբերն», «Նյուքասլ») անցկացրած 429 խաղում, Արսեն Վենգերը` («Արսենալ») 433: