VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Նորավանքը» Երևանի Ջունիոր սպորտ մարզադաշտում ընդունել էր «Ուրարտուին» և 3-2 հաշվով հաղթանակ տարել:
Այս հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը․
«Խաղը շատ հակասական էր։ Առաջին և երկրորդ խաղակեսերի միջև տարբերությունն ահռելի էր։
Առաջին խաղակեսում մենք խաղը վերահսկում էինք լիովին, պահեր էինք ստեղծում, կոմպակտ էինք խաղում, ինչը բոլորվին բացակայում էր երկրորդ խաղակեսում։ Չնայած ունեինք պահեր, բայց դա բավակն չէր, երկրորդ խաղակեսում մեր խաղը վատն էր»,- ասել է Արզումանյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս հաղթանակի շնորհիվ »Նորավանքն» իր միավորների թիվը հասցրել է 23-ի և ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ուրարտուն» 30 միավորով 6-րդն է: