ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ մրցաշրջանը կանցկացնի փարիզյան թիմի կազմում։ Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն։
Մամուլում վաղուց լուրեր էին պտտվում, որ Լեոն հնարավոր է այս ամառ հեռանա ՊՍԺ-ից։ Սակայն, ըստ աղբյուրի, Մեսսին որոշել է 2022/2023 մրցաշրջանը խաղալ ՊՍԺ-ի կազմում։
Հավելենք, որ այսօր ՊՍԺ-ն կարող է ժամանակից շուտ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն, եթե հաղթի «Անժեի» հետ խաղում։
Ինչ վերաբերում է Մեսսին, ապա նա վնասվածքի պատճառով բաց կթողնի այս հանիպումը։