«Բավարիան» մոտ օրերս կավարտի «Այաքսի» պաշտպան Նուսայիր Մազրաուի տեղափոխությունն՝ ազատ խաղացողի կարգավիճակով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ, մյունխենյան ակումբի ղեկավարոությունը բանավոր համաձայնության է եկել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, սակայն համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա մարոկկացին «Այաքսի» կազմում 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Մազրաուին ամստերդամյան ակումբի սան է և «Այաքսում» է հանդես գալիս իր պրոֆեսիոնալ կարիերայի ամբողջ ընթացքում: