Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ կաջակցի Կանադային 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում։
«Աշխարհի առաջնությունում ես երկրպագելու եմ Կանադային։ Երկար ժամանակ է, ինչ նրանք չեն մասնակցում այս մրցաշարին։
Բացի այդ, Կանադան իմ երկրորդ տունն է, ուստի ես այնտեղ խաղերը կդիտեմ այս թիմի մարզաշապիկով»,- ասել է Անչելոտին Radio Uno-ին տված հարցազրույցում։
Կանադան 1986 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Աշխարհի առաջնությունում։ ԱԱ-2022-ի խմբային փուլում Կանադան կմրցի Խորվաթիայի, Մարոկկոյի և Բելգիայի հետ: