2014-ին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»` Մյունխենի «Բավարիայից»: Կրոսի «Ռեալում» շնորհադեսի օրվանից, հետաքրքիր իրավիճակի մասին է պատմել նրա եղբայրը` Ֆելիքս Կրոսը:
-Մենք արձակուրդում էինք Մալյորկայում։ Դրանից հետո մեկնեցինք Մադրիդ՝ շնորհանդեսի։ Տոնին անցավ բժշկական զննությունը, բայց շնորհանդեսի համար կոստյում չուներ: Ինչ-որ մեկի կոստյումը բերեցին մեզ մոտ, և Տոնին հագավ,սակայն այնքան էլ լավ տեսք չուներ։ Բայց, երբ քեզ ներկայացնում է այնպիսի ակումբ, ինչպիսին Մադրիդն է, դու պետք է պարկեշտ տեսք ունենաս»,- ասել է Ֆելիքսը Einfach mal Luppen փոդքաստում։
Կրոսի տրանսֆերը «Ռեալի» վրա 2014 թվականին արժեցել է 25 մլն եվրո: