«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը համեմատել է Խոսեպ Գվարդիոլային և Ալեքս Ֆերգյուսոնին։
«Պատճառը, թե ինչու ես դեռ խաղադրույք եմ կատարում Ալեքս Ֆերգյուսոնի վրա, այն է, որ կան որոշակի մենեջերներ, ինչպիսիք են Ժոզե Մոուրինյոն կամ, ասենք, Կլոպը… Միակ բանը, որ Պեպը չի կարողացել անել, դա վատ թիմով հաղթելն է կամ, երբ շանսերը քո դեմ են»,- ասել է Կարագերը Sky Sports-ի եթերում:
Նա հավելել է, որ միայն քչերին է հաջողվել նման պայմաններում հաղթել.
«Հիմա մեծ խաղացողներ կառավարելը, մեծ թիմեր ղեկավարելը ակնհայտորեն ինքնին հմտություն է: Բայց ես հիշում եմ, թե ինչպես Ժոզեն «Պորտուի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան։ Կամ ինչ արեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Աբերդինի» կամ Կլոպը «Բորուսիայի» հետ»,- ասել է Կարագերը: