ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Մալյորկայում», հայտնվել է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ինչպես հաղորդվում է, հռոմեացիները նրան տեսնում են որպես Թոմաս Ստրակոշիի հավանական փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Լացիոն» 56 միավորով 6-րդն է: