Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, մտադիր է հաջորդ մրցաշրջանում ևս մնալ Իսպանիայում: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, 32-ամյա ֆուտբոլիստին ու իր ընտանիքին դուր է գալիս կյանքն Իսպանիայում, այդ իսկ պատճառով նա պատրաստ է Իսպանիայի առաջնության մեկ այլ թիմի միանալ:
Բեյլը 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», ուր տեղափոխվել էր «Տոտենհեմից»: Մադրիդյան ակումբի կազմում նա 258 հանդիպման է մասնակցել, դարձել 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ: