«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ավտովթարի է ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է Evening Standart-ը, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ըստ աղբյուրի՝ բոլոր մասնակիցները խուսափել են լուրջ վնասվածքներից։
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել՝ մասնակցելու թիմի այսօրվա մարզմանը։ Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջիկա խաղում «կարմիր սատանաները» մրցակցի հարկի տակ կհանդիպեն «Լիվերպուլին»։
Ֆերնանդեշն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։